Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին ողջունել և ելույթով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Դեսպանն իր ելույթում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և հայերեն ու օտար լեզուներով գիտական ուսումնասիրությունների առկայությունը։

Դեսպանը հատկապես կարևորել է այս միջոցառման անցկացումն այսօր՝ հաշվի առնելով իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական դարավոր ներկայության մասին պատմական վկայությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Արցախում հետևողականորեն առաջ տարվող էթնիկ զտման միտումները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն հանդես եկան Դադիվանքի որմնանկարների վերաբերյալ ծավալուն պրեզենտացիայով, որի ընթացքում մանրամասն ներկայացվել են Դադիվանքի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցում գտնվող՝ 1297-ին թվագրվող, որմնանկարների հայտնաբերման և ուսումնասիրման պատմությունը, ցուցադրվեցին որմնանկարների և հայերեն արձանագրությունների վիճակը վերականգնումից առաջ և հետո։

Միջոցառմանը ներկա էին դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, դատավորներ, ակադեմիական և մշակութային շրջանակի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ