ԵՐԵՎԱՆ, 28ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել ենԼեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման ևՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու,քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուև էթնիկ զտմանն ուղղվածադրբեջանական կողմիայլգործողություններին։Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։