Նախարար Մկրտչյանն ԱՄՆ-ում ներկայացրել է տեղահանված արցախցիների աջակցության սոցիալական ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Յորքում անցկացված ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արցախից տեղահանված բնակիչներին ուղղված ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Մկրտչյանը նշեց, որ ներկայացրել է, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնել արցախցիները:

«Արցախցից ավելի քան 90 հազար տեղահանվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում: Ներկայացրել եմ սոցիալական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Խոսել եմ նաև այն մասին, թե ինչ անելիքներ կան, որ կարողանանք նրանց համար արժանապատիվ պայմաններ ապահովենք»,-ասաց Նարեկ Մկրտչյանն՝ ավելացնելով, որ դեռ բավական անելիքներ կան այս ուղղությամբ:

Արցախից տեղահանվածների զգալի մասը վերադարձել է, սակայն Հայաստանում դեռ բավական թվով մարդիկ կան, որոնք աջակցության, արժանապատիվ պայմանների կարիք ունեն: Հատկապես շարունակում է խնդիր մնալ կացարանի հարցը: Քանի դեռ Արցախում բնակապահովության հարցը չի լուծվել, նրանք շարունակելու են մնալ Հայաստանում:

Հայերեն English Русский Türkçe

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է