Տնտեսություն

ԵԱՏՄ-ում 430 ապրանքի մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա»,- ընդգծեց Փաշինյանը;

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր։

«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա։ Ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն՝ մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։ Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը նշեց, որ սա առաջին փուլի փաթեթն էր, որովհետև աշխատանքները շարունակվում են այդ մասով։ Ըստ նրա՝ ներկայացվել են մեկ այլ խումբ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ հայտը քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակվի ապրանքների ևս մի ցանկ, որոնք կազատվեն մաքսատուրքից։

« Դա դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն English

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Բուենոս Այրեսում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայկական Balchug Capital ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ  կրակոցներ են արձակել վերահսկողության գծում

Թրամփը հայտնել է, որ մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա

110 տարի անց շատերը շարունակում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. Բրեդ Շերման

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

ՀՀ նախագահը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

«Բրիտանիան առաջին հերթին» կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրոպական ինդեքսներ - 24/04/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 24/04/25