ՀՀ ԱԺ-ն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցը կքննարկի փակ նիստում. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի մարտի 22-ի երրորդ հիմնական նիստում:

Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:

«Հայաստան» խմբակցությունից Արծվին Մինասյանը հիշեցրեց՝ պատգամավորներն առաջարկել էին, որ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրի կառավարության երկու պաշտոնատար անձանց ներգրավելու այդ քննարկմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ներգրավվելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ռուբինյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ընդդիմության առաջարկով ջանքերը գործադրվել են, և ԱԳ նախարարն ու փոխվարչապետը ներկա կլինեն նիստին որպես զեկուցող:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում, ապա առաջարկեց առաջարկը քվեարկել:

Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ հրատապ թեման, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, հանրության լայն շրջանակների է հետաքրքրում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել: «Եթե կան այնպիսի նուրբ հատվածներ, որոնք պարունակում են որոշակի պետական կամ ծառայողական գաղտնիք, կարելի է այդ մասը փակ անցկացնել, բայց ոչ ամբողջ նիստը»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց`հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում: «Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց և ուղիղ ռեժիմով չենք կարող քննարկել՝ հասկանալի պատճառներով, քանի որ լայն հանրությունները ևս կարող են հետևել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՔՊ-ն շահագրգռված է այդ հարցի քննարկմամբ:

Հարցը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորները: Ռուբինյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ