Հատուկ նախագծեր

Podcast-Sport. ՖԱՖ-ի 15-ամյակի, ֆուտբոլի ընտրանու և Մխիթարյանի՝ հեռանալու որոշման մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. ՖԱՖ-ի 15-ամյակի, ֆուտբոլի ընտրանու և Մխիթարյանի՝ հեռանալու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական առաջին ճակատը»` ՖԱՖ-ը, այս տարի տոնում է հիմնադրման 15 ամյակը:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ խոսել ենք երկրպագուների շարժման զարգացման, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հենրիխ Մխիթարյանի՝ ընտրանուց հեռանալու որոշման մասին:

«15 տարի առաջ տարօրինակ էր տեսնել 30 անձի, ովքեր անում են նույնը` երգում են, վանկարկում: Խաղ առ խաղ, քայլ առ քայլ ավելացավ երկրպագուների քանակը և շարժումը մեծացավ: Այն ժամանակ դժվար էր, քանի որ չկային սոցկայքերը»,-ասաց Ջանջոյանը:

ՖԱՖ-ի հիմնադիրը խոսեց նաև Հենրիխ Մխիթարյանի` հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին՝ շեշտելով, որ հայ կիսապաշտպանի համար մեծ երազանք է եղել ընտրանու կազմում մեծ մրցաշարի մասնակցել:

«Հույս ունեմ, որ երբ գա պահ, և մենք օդի և ջրի պես զգանք Հենրիխ Մխիթարյանի կարիքը, նա կվերադառնա հավաքական»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում