Պաշտոնական

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել նշանավոր գիտնական ու հասարակական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և մյուս բանախոսները ներկայացրել են ականավոր գիտնականի կյանքն ու գործունեությունը, նրա թողած հարուստ ժառանգությունը:

Ընդգծվել է Սերգեյ Համբարձումյանի դերը մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման, աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ ԵՊՀ կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն դարձնելու, երիտասարդ գիտնականների ուսուցման և պատրաստման գործում:

Բանախոսները նաև ընդգծել են նշանավոր գիտնականի հասարակական ակտիվ գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում