1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: