Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով լրագրողի փոխանցած ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում, և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից:

Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:

«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:

Հայերեն English

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում