Արցախ

Արցախից Ուկրաինա մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը կեղծ է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Արցախից Ուկրաինա մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը կեղծ է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ նպատակով մարտիկներ տանելու մասին տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասաց.

«Նման կեղծ լուրերի շրջանառումը, անշուշտ, իրավիճակի լիցքաթափմանը չի օգնելու։ Եւս մեկ անգամ հստակեցնեմ, որ մեր կարողությունների չափով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախի Հանրապետությունից միայն սահմանափակ քանակով մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա»։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում