Արցախ

Արցախում Ադրբեջանի կողմից արձակած արկը պայթել է Փառուխ համայնքին պատկանող շինության բակում

1 րոպեի ընթերցում

Արցախում Ադրբեջանի կողմից արձակած արկը պայթել է Փառուխ  համայնքին պատկանող շինության բակում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, Ադրբեջանի կողմից 60 մմ տրամաչափի ականանետից արձակած արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ տեղեկացնելով, որ իրավապահները շարունակում են Ադրբեջանի հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:

«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում