Արցախ

Ադրբեջանի սանձարձակության հետևանքով Արցախի բնակչությունը 5 օր է զրկված է գազամատակարարումից. Արտակ Բեգլարյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի սանձարձակության հետևանքով Արցախի բնակչությունը 5 օր է զրկված է գազամատակարարումից. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազաֆիկացված բնակչության 100 տոկոսը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է:

«Արցախում ձյուն է տեղում՝ իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Բնակչության մեծ մասը զրկված է գազամատակարարումից և այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-նշել է Արցախի պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարումը:

«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում