Քաղաքականություն

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

1 րոպեի ընթերցում

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից տեսանյութ է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն:

Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- նշել է Լավրովը:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն էլ ասել է, որ որքան էլ հեռախոսով զրուցեն, սակայն նման կենդանի շփումները շատ կարևոր են: Նա նկատել է՝ վաղուց է, ինչ չեն տեսնվել, պետք է անցնել երկկողմ օրակարգի կետերով, բացի այդ կան նոր առաջացած խնդիրներ, պետք է քննարկել, խորհրդակցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում