Երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ թափ է ստացել. Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։

«Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել», - նշել է Սի Ծինփինը:

Նա նաև ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստան հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը՝ օգուտ բերելու երկու երկրներին և նրանց ժողովրդին։

ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնում պաշտոնում ընտրել էր մարտի 3-ին: Հանրապետության նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն