Պաշտոնական

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

1 րոպեի ընթերցում

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում