ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

«ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը