ՀՀ փոխվարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են վստահելի գործընկերություն՝ հիմնված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և շահերի վրա:

Փոխվարչապետը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն է հայտնել Գրասենյակին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում համագործակցության հեռանկարային ուղղություններից է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ու այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայում «ԹՈՒՄՈ» կենտրոնի պաշտոնական բացումը։ Որպես փոխգործակցության այլ ոլորտներ՝ կողմերն ընդգծել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում արձանագրած տնտեսական աճը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում գործարկված քաղաքացիների սպասարկման գրասենյակների գրանցած արդյունքները և տարբեր ուղղություններով Հայաստանի հետ կայուն ու ինտենսիվ համագործակցության հույս է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի