Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները:

«Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ:

Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անդրեա Վիկտորինը արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Անդրեա Վիկտորինի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Մշակույթ

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

Մարզեր

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում