Տնտեսություն

ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս»-ում

3 րոպեի ընթերցում

ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՆԻՖ-ից, նշելով, որ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

«Հաջողված և աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների և թե՛ աշխարհագրության առումով։ «Ապագա Փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարևոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման և համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»,- մեկնաբանելով ծրագիրը՝ նշել է ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը:

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանն էլ ընդգծել է, որ պետական և մասնավոր ոլորտի արդյունավետ համագործակցության հերթական այս ձևաչափը պետք չէ դիտարկել բացառապես բիզնես և ներդրումային առանցքում։

«Այս համագործակցությունը նախևառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հենց այս տրամաբանությունն է դրված եղել Ենոքավանում 15 տարի առաջ իմ ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում. բարեխիղճ և ընդլայնվող բիզնեսի միջոցով նպաստել նաև տարածաշրջանի զարգացմանը», - ասել է նա:

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջև համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև՝ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Նավթի գներ - 28/06/24

Տնտեսություն

Նավթի գներ - 28/06/24

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Տնտեսություն

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում