Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն: Այսպիսով` անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում