1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների մարտի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.68%-ով և կազմել 26393.03 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 1859.94 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 3484.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.84%-ով և կազմել 22343.92 կետ: