Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանի համար ընդունելի է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանի համար ընդունելի է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ տրամաբանության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահագն Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Նախագահի թեկնածուն ընդգծեց՝ պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:

«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թե որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով»,-նշեց Խաչատուրյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց, թե իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարն, ու նախագահը պետք է լծվի այդ գործին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում