Մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունության հասնելը․ Վահագն Խաչատուրյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսական հաջողություններ, սոցիալական կյանքում ձեռքբերումներ կլինեն միայն այն ժամանակ, երբ անվտանգային համակարգերն աշխատեն և երբ հասարակությունը զգա, որ սահմանները պաշտպանված են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ անվտանգության ոլորտին առնչվող հարցին։

Լինելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային է անվտանգության խնդիրը, պաշտպանողականության բարձրացումը, որոնք օր առաջ պետք է լուծվեն։

«Երբ որ զգանք, որ ունենք կայունություն, երբ որ զգանք, որ տարածաշրջանում կլինի այնպիսի մթնոլորտ, որ այլևս պատերազմի վտանգ չլինի, սահմանները բաց կլինեն։ Այսինքն, մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունության հասնելը, իսկ դրա լավագույն գրավականը հենց անվտանգության համակարգեր ունենալն է»,- եզրափակեց Խաչատուրյանը։

Հայերեն English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն