Ասիական ինդեքսներ- 01-03-22
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների մարտի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 26844.72 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 1897.17 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 3488.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 22761.71 կետ: