Ասիական ինդեքսներն աճել են․ 28-02-22
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 26526.82 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1886.93 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 3462.31 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 22713.02 կետ: