Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում. Գիլոյանը` կատարվելիք աշխատանքի մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում. Գիլոյանը` կատարվելիք աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսին Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պատմական իրադարձություն է լինելու Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանը շատ լավ է կազմակերպելու և անցկացնելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: «Շուտով Հայաստան կժամանի մրցման սուպերվայզերը` ասել է թե մրցման «տերն ու տիրականը»: Նրա այցից հետո արդեն առավել շատ կլինեն մեր անելիքները»,-ասաց նա:

Գիլոյանն առանձնացրեց, որ մրցաշարի մրցանակայինֆոնդը կսահմանի միջազգային ֆեդերացիան, սակայն այն կլինի բավարար, որ բռնցքամարտիկներին մոտիվացնի` սեփական բռունցքներով գումար վաստակել:

«Վստահ եմ, որ Կարեն Աղամալյանը այնպիսի հավաքական կբերի առաջնությանը, որ չենք ամաչի ոչ մեկի համար: Բայց պատվո հարթակին հայեր կլինեն»,-ասաց Գիլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում