Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «Ֆեյսբուք»-ի էջը:

Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի խումբ գործընկերների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում