Podcast-Sport. Օլիմպիական խաղերը ֆոտոթղթակիցների համար. Բարդություններն ու առանձնահատկությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը լի էին անակնկալներով, սկանդալներով, համաշխարհային նոր ռեկորդներով:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Sputnik-Armenia գործակալության ֆոտոթղթակից Ասատուր Եսայանց է, ում հետ խոսել ենք Պեկինի, ինչպես նաև՝ Օլիմպիական խաղերը լուսաբանելու առանձնահատկություններից ու բարդություններից:
«Օլիմպիական խաղերը ֆանտաստիկ միջավայր ունեցող միջոցառումներ են: Թե ամառային Օլիմպիական խաղերի, թե ձմեռայինի մասին կարելի է միայն երազել: Պեկինի Օլիմպիական խաղերը շատ ծանր էին, քանի որ աշխարհը դեռ տառապում է կորոնավիրուսի պանդեմիայից»,-ասաց նա:
Ֆոտոթղթակցի խոսքով` խաղերը լուսաբանող թե՛ լրագրողների և թե՛ ֆոտոթղթակիցների համար մեծ ու բարդ խնդիր էր մրցավայրից մրցավայր տեղափոխությունը:
«Ձմեռային Օլիմպիական խաղերը լուսանկարող յուրաքանչյուր ֆոտոթղթակից պետք է արժանանա ոսկե մեդալի: Գիտե՞ք ինչու, որովհետև, եթե մարզիկներն իրենց վարժությունները ու մրցատարածությունը հաղթահարելուց հետո գնում են տաք մի տեղ, ապա ֆոտոթղթակիցները շարունակում են աշխատանքն այդ ցրտին: Իմ դեպքու՝մ ձեռքերս ցրտից ցավում էին, երբ նկարում էի դահուկասպորտի ֆրիսթայլը»,-անկեղծացավ Եսայանցը: