Պաշտոնական

Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակը

1 րոպեի ընթերցում

Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ տիկին Մկրտչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:

Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում