Արցախի նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության և հայ ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության ու եկեղեցու ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերների ու համազգային խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ հոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մատուցած 30-ամյա անձնվեր ծառայության համար:

Հայերեն English Français Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել