Պաշտոնական

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ փետրվարի 24-ին տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում ինտեգրացիոն մեխանիզմների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերել են արդյունաբերության ոլորտին, մաքսային գործընթացներին, տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային առևտրի կազմակերպմանը, տրանսպորտային հաղորդակցությանը և այլ թեմաների:

Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում