Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները: Մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների այս ոչ երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Լիահույս ենք, որ համավարակային իրավիճակը թույլ կտա հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմամբ, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերով: Այս կապակցությամբ, համոզված լինելով, որ նման այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում