Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Ամփոփելով ձմեռային Օլիմպիական խաղերը

2 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ամփոփելով ձմեռային Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբաններ Շուշանիկ Հակոբյանը և Արմեն Գարամյանն են: Նրանց հետ իմի ենք բերել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արդյունքները:

«Օլիմպիական խաղերն ինձ համար առաջինը կհիշվեն գեղասահքում տեղի ունեցած սկանդալով: Մրցումային 3-րդ օրվանից անընդհատ այդ սկանդալի շուրջ էր ամեն ինչ պտտվում»,-ասաց Հակոբյանը:

Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի նկատմամբ միջազգային մեծ ճնշումը քաղաքական ուղղվածություն ունի:

«Ռուսաստանի բիաթլոնի հավաքականը կարող էր հաջողության հասնել թիմային փոխանցումավազքում, սակայն 4-րդ բիաթլոնիստը վերջին կրակահերթում 5 վրիպում թույլ տվեց, ինչը ճակատագրական դարձավ ամբողջ թիմի համար»,-ասաց Արմեն Գարամյանը: Մարզական մեկնաբանի խոսքով` այս խաղում ֆանտաստիկ ելույթ ունեցավ Նորվեգիայի բիաթլոնի թիմը:

Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում հաղթեց Նորվեգիան` նվաճելով 37 մեդալ, որոնցից 16-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե 13-ը՝ բրոնզե։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը նվաճեց 32 մեդալ (6 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե), Գերմանիայի հավաքականը նվաճեց 27 մեդալ (12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում