Արցախ

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ նշելով, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու համար արժանապատիվ կյանքի պայմաններ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ անվտանգության խորհրդից։

Վիտալի Բալասանյանի ուղերձում նշված է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի Փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։

Համազգային, իրավացի և արդար Շարժումն Ադրբեջանն ընդունեց իրեն բնորոշ վայրագությամբ՝ պարտադրելով պատերազմ։ Մեծ տառապանքների և հազարավոր զոհերի գնով հասանք Գոյամարտի հաղթական ավարտին և լծվեցինք Արցախը շենացնելու սուրբ գործին, բայց թշնամին սանձազերծեց նոր արհավիրք։

Դաժան պատերազմը մեզանից խլեց հազարավոր երիտասարդներ, Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց․ մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են։

Թանկագի՛ն արցախցիներ,

Համոզված եղե՛ք, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացե՛ք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ, մաղթում ամուր կամք և լավատեսություն։

Բարին ընդ մեզ»։

Հայերեն العربية Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում