Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- գրել է Հունանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում