Հասարակական

Գործադիրը հավանություն տվեց ՀՀ-ի ու Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

1 րոպեի ընթերցում

Գործադիրը հավանություն տվեց ՀՀ-ի ու Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի օրակարգում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Համաձայնագրի վավերացումը համարում է նպատակահարմար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում