Սա համարեք առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել. Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջարկ ներկայացրեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:

Ըստ նրա՝ իշխանությունը նախագահի թեկնածուի համար առաջադրել է մի մարդու, որը Սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում. Սահմանադրությամբ անաչառ, ազգային շահերով առաջնորդվող մարդու մասին է խոսքը:

«Կարո՞ղ էինք մենք առաջադրել մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը. այո, կարող էինք: Բայց ես էլ եմ համոզված, որ պետք չէր դա անել, քանի որ դա բեմադրություն է, և չեմ կարծում, որ մենք պետք է այդ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղանք: Մենք պետք է մտնեինք մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, ուղղակի հնարավոր չէ »,-ասաց Քոչարյանը:

Սակայն նա նշեց, որ ունի ուրիշ առաջարկ, որը հանրայնացրեց. «Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել և փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ»:

Ըստ Քոչարյանի՝ այդպիսի մարդիկ կան: Նա հորդորեց դա համարել առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել: «Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնն իմ համոզմամբ: Եվ այդպիսի մարդիկ կան՝ և հարգանք վայելող, և իսկապես ազգային շահերով առաջնորդվող: Համարեք սա առաջարկ, և այդ առաջարկի շուրջ, այո, կարելի է պայմանավորվել»,-ասաց Քոչարյանը:

Իսկ թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նա ասաց, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու խնդիրը եղել է իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում: «Մենք առաջինն ենք բարձրաձայնել դրա անհրաժեշտությունը: Բայց երբեք չենք մտածել, որ դա կարող է լինել այս հանձնաժողովի շրջանակներում: Եվ մենք մոտակա օրերին առաջարկ ենք տալու, թե ինչպես ենք մենք տեսնում պատերազմների հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ձևաչափը»,-ասաց Քոչարյանը:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 23-ին: Իշխանության՝ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն է, որը ներկայում զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում