ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիգրասենյակի փորձագետները մի քանի առաջարկներ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընթերցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի փորձագետների առաջարկները։

«ՄԱԿ-ի մեր գործընկերները կարծում են, որ եթե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուին ստիպենք, որպեսզի իրենք նախապես ներկայացնեն իրենց տեսլականը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, կարող է որոշակի առումով կաշկանդել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեր խորհուրդը փորձում է գտնել այնպիսի հանձնաժողովի անդամներ, որոնք կիսում են գործադիր իշխանության, կամ վարչապետի տեսլականը, կամ որևէ քաղաքական ուղղվածություն ենք թելադրում։ Սա մտահոգություն էր, որը ցանկացա անպայման փոխանցել մեր այս քննարկման ժամանակ»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը նաև առաջարկում է ապաքաղաքականացվածության վերաբերյալ փաստաթղթերի մեջ ներառվի նաև բարեվարքության պահպանման որոշակի տեղեկատվություն, նաև առաջարկում է քննարկել, թե արդյոք հայտ ներկայացնելու ժամանակ անձինք կկարողանան դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ներկայացնել, թե՞ ոչ։ ՄԱԿ-ը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հրապարակվելու են այն թեկնածուների անունները, ովքեր մրցույթից դուրս են մնալու։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։

Հայերեն English Русский

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում