Podcast-Sport. Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը վերսկսվում է ձմեռային դադարից հետո:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք հայկական ակումբներում տեղի ունեցած փոփոխություններից:

«Չեմպիոնության համար պայքարող թիմերն այս դադարի ընթացքում ավելի ուժեղացան: Լավ էր, որ ակումբները թիրախային տրանսֆերներ կատարեցին: Գրեթե բոլոր թիմերում եղան փոփոխություններ, բացառությամբ` «Ուրարտու»-ի»,- ասաց Աբելյանը: Վերջինս շեշտեց, որ «Արարատ-Արմենիա»-ն արժանիորեն է առաջին տեղում, սակայն «Փյունիկ»-ը պայքարելու է Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար:

«Արարատ»-ին չէի հանի չեմպիոնական մրցակցությունից, եթե ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում մնար Վարդան Բիչախչյանը: Հիմա «Արարատ»-ը դժվարին իրավիճակում է, հատկապես, որ թիմից հեռացավ Սերժ Դեբլեն»,-առանձնացրեց նա:

Աբելյանի խոսքով` Բիչախչյանի բացակայությունը երկար չի ձգվի և նա վաղ, թե ուշ կվերադառնա հայկական ֆուտբոլ, օրինակ՝ «Շիրակ»-ի հետ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր):Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը