Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից:

«Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», - մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:

Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին» 2022 թ. փետրվարի 4-ին հրապարակված օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ: Առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում նախատեսված է փետրվարի 16-ին:

Օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներինԱդրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներիիրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»:

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող`«ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում*-ով,**-ով և***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

Հայերեն العربية English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը