4 մլրդ դրամից ավելի ներդրում. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները ծանոթացել են «PROFAL»-ի հզորություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «PROFAL» ընկերության ալյումինե դռների ու պատուհանների և ապակու վերամշակման արտադրամասեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջայցի ընթացքում «PROFAL»-ի համահիմնադիր Մերուժան Ավետիսյանն ու ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերը։

Ներկայումս «PROFAL»-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։ Ընկերության արտադրանքի արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է 2018 թվականին ծրագրին պետական աջակցությունը տեխնոլոգիական սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման կայացման տեսքով։

Հարկային արտոնություն ստանալով՝ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, ավելացրել արտադրական հզորությունները, ստեղծել նոր աշխատատեղեր:

Առաջիկա 2 տարվա ընթացքում «PROFAL»-ը պլանավորում է իրականացնել առավել քան 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում նոր գործարանի կառուցման, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել ընկերության ընդլայնմանն ուղղված ներդրումային նոր ծրագրի իրականացմանը։

Ընդհանուր առմամբ, 3 տարվա ընթացքում ընկերությունն արդեն իրականացրել է շուրջ 3,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում ևս 1,1 մլրդ ՀՀ դրամ հումքի ձեռքբերման համար ու ստեղծել շուրջ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունն ունի 356 աշխատատեղ։ Ներկայում ընկերության արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Կարիբյան կղզիներ։

Այցի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են նաև «PROFAL» ընկերության կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղության նոր՝ O2 Gardens նախագծին, որը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մոտեցումներ, լանդշաֆտային դիզայնի ծառայությունների ամբողջական փաթեթ:

Ընկերությունը O2 Gardens նախագծի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և ջերմատան ստեղծման նպատակով օգտվել է նաև լիզինգի պետական աջակցության ծրագրից։

«PROFAL» ընկերությանն աջակցություն է ցուցաբերել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia)՝ տրամադրելով համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր գործընթացներում և պետական մարմինների հետ աշխատանքներում։

Հայերեն العربية

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան