Ինովացիա

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ

2 րոպեի ընթերցում

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերելXiaomi Redmi Note 10Sսմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները:

Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ունի 4 սուպեր տեսախցիկներ. 64 ՄՊ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո տեսախցիկ՝ շրջակա աշխարհի դետալները բացահայտելու համար, 2 ՄՊ-ոց խորության տեսախցիկ և 118-աստիճանանոց ուլտրա լայն դիտանկյունով 8 ՄՊ-ոց տեսախցիկ՝ ավելի ընդգրկուն կադրեր ստանալու համար: Բացի այդ, 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով և AMOLED կետային էկրանով սմարթֆոնը նույնիսկ գերբեռնված աշխատանքի դեպքում կարող է առանց լիցքավորման ծառայել մինչև 2 օր:

«Հասցրե՛ք ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկն ամենահարմար գնով և ստացեք կոմպակտ ու ոճային Accesstyle Flame TWS անլար ականջակալները որպես նվեր: Առաջարկից հնարավոր է օգտվել թե՛ առցանց, և թե՛ սպասարկման սրահում գնումը կատարելու դեպքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Նշվածսմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ ընդամենը 134 900 դրամով՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում