Քաղաքականություն

Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են անխախտ համագործակցությամբ. Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

1 րոպեի ընթերցում

Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են անխախտ համագործակցությամբ. Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին՝ փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում