Տուգանման բալային համակարգը չի հանվի. ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:

Ընդդիմությունը հիշեցրել էր՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշել էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում: Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:

Սակայն իշխանությունից պնդել էին, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ: Ընդ որում, իշխանական պատգամավորներից նշել էին՝ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում: Իսկ մինչ այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ:

Հայերեն English Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը