Հասարակական

Մեկնարկեց Flyone Armenia-ի առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Flyone Armenia-ի առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոց օդանավակայանից փետրվարի 2-ին տեղի ունեցավ Flyone Armenia ընկերության անդրանիկ չվերթը դեպի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սկզբնական շրջանում նախատեսված է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել երկուշաբթի և ուրբաթ օրերին: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Flyone Armenia ավիաընկերությունից հայտնել են, որ հակահամաճարակային միջոցառումներն իրենց ուշադրության կենտրոնում են, օդանավում պարտադիր է լինելու դիմակի կրումը: Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:

FlyOne Armenia ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու համար: Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները բավարարել են ընկերության հայտը: Նույն ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել նաև թուրքական Pegasus ավիաընկերությունը:

FlyOne Armeni» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում