Video-Podcast. Հայաստանում ձևավորվում է բարեգործության թափանցիկ մշակույթը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է ձևավորել ինստիտուցիոնալ համակարգ:

Այս գաղափարով են փորձում «Արմենպրես» «Փոդքաստ»-ի հյուրերը՝ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր-տնօրեն, «ReArmenia» համագործակցության հարթակի առողջապահության խորհրդատվական խմբի առաջատար փորձագետ Արմեն Արմոս Մարտիրոսյանը և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն, «ReArmenia» սոցիալական աջակցության խորհրդատվական խմբի առաջատար փորձագետ Միրա Անտոնյանը:

Նրանք շեշտեցին, որ կա վստահության խնդիր և այն լուծելու համար պետք է հանրության հետ ճիշտ հաղորդակցվել, աշխատել թափանցիկ և ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն էլ կձևավորի վստաhություն հիմնադրամների, կառույցների և դրանց կատարված աշխատանքի շուրջ: Կարևորն այն է, որ հանրությունը գիտակցի ծրագրերի իրականացումը ինստիտուցիոնալ ձևով:

«Շատ կարևոր է այս ոլորտում մի շարք ուղղություններով աշխատանք տանելը: Մասնավորապես, ակտիվ աշխատանք պետք է տարվի հանրության տարբեր շերտերի հետ, որպեսզի բարեգործությանն ուղղված մարդկանց իրավագիտակցությունն ավելի բարձր լինի և հասկանան, որ ամենօրյա ռեժիմով բարի գործ անելը կարևոր է: Մարդասիրության մշակույթի մասին խոսելիս պետք է ասեմ, որ ամենավառ օրինակն ենհանրային դրամահավաքները, որն արդեն 12 տարի իրականացվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Նշեմ, որ շատ դրական դինամիկա կա, ու, քանի որ ինքս հիմնական դերակատարներից եմ եղել այդ տարիների ընթացքում, կարող եմ վստահ արձանագրել, որ այդ ժամանակահատվածում այս գործիքակազմը էական փոփոխությունների է ենթարկվել»,- ասաց Արմեն Արմոս Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ շահառուների հետ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն, «ReArmenia» սոցիալական աջակցության խորհրդատվական խմբի առաջատար փորձագետ Միրա Անտոնյանն ասաց, որ բարեգործությունը որպես երևույթ Հայաստանում շատ տարբեր դեմքեր ու ներկայացվածություն ունի: Կան անպատասխանատու բարեգործությունից մինչև շատ պատասխանատու բարեգործության դրսևորումներ:

«Հաճախ մարդիկ լավ բան են ուզում անել, բայց միշտ չէ, որ այն դրական հետևանքներ է ունենում: Օրինակ, եթե մենք փողոցում տեսնում ենք մուրացկանությամբ զբաղվող երեխայի և տալիս ենք նրան 100 դրամ գումար, որ նա հաց գնի, մենք դա անում ենք մեզ համար, մեր հանգստության համար, փոխարենը վնասում ենք երեխային՝ նրա մոտ ձևավորելով հեշտ ապրելու սխալ ընկալումը: Ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում շատ են նաև պատասխանատու բարեգործության օրինակները: Մեր կենտրոնի օրինակով ասեմ. շատ հաճախ մարդիկ գալիս են և անանուն բարեգործություն են անում առանց թույլ տալու, որ որևէ տեղ իրենց անունը նշվի: Մարդիկ էլ կան հակառակը՝ մինչև իրենց կատարածի մասին տեղեկություն չեմ հրապարակում, զանգերից աչք չեմ բացում»,-ասաց նա:

Միրա Անտոնյանը շեշտեց, որ այս ոլորտում ունենք խնդիր, և ինչ-որ մի բան տալու, բարեգործություն կատարելու մշակույթը որպես այդպիսին հետխորհրդային երկրների համար նոր երևույթ է, ինչը մնացած երկրներում վաղուց դարձել է սովորական:

«Պետք է նշեմ, որ մեր երկրում տեղի ունեցած դեպքերը՝ երկրաշարժը, պատերազմը և այլն, ցույց տվեցին, որ այն արդեն խորթ չէ, և կամաց-կամաց ձևավորվում է բարեգործության կիրթ և թափանցիկ մշակույթը»,-հավելեց Միրա Անտոնյանը:

«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս հարցազրույցն անցկացրեց Արուսիկ Մկրտչյանը` DJ Վակցինան: Նա «Ի գործ» բարեգործական արշավի շրջանակում, աշխատելով տարբեր կազմակերպություններում, ստացած աշխատավարձը փոխանցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ին: Այս անգամ նա «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում աշխատեց որպես լրագրող:

«Փոդքաստ»-ն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը