Արտգործնախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նախարարն ամեն դեպքում ընդգծել է, որ Անթալիայի ֆորումը երկկողմ ձևաչափի միջոցառում չէ և պետք չէ այն դիտարկել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Այո՛, ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը: Ի դեպ, միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է: Բայց կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը», - մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Պաշտոնական Երևանը, սակայն, դեռևս չի հաստատել իր մասնակցությունը համաժողովին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան