Podcast-Sport. Հայաստանը Պեկինի Օլիմպիական խաղերում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ունի 6 մասնակից, որոնցից 4-ը դահուկորդներ և լեռնադահուկորդներ են:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է: Վերջինս զրույցի ընթացքում շեշտեց, որ մարզիկները Պեկինի Օլիմպիական խաղերի քվոտայի համար պայքարը սկսել էին դեռևս 2019 թվականին:
«Միջազգային ֆեդերացիան փոխել է մոտեցումը դահուկավազքի նկատմամբ, և այս տարի Օլիմպիական խաղերին մասնակցել է 148 տղամարդ և նույնքան էլ կին: Եվ այս պարագայում մենք ստացանք երկրորդ քվոտան աղջկա համար և այս խաղերին ցավալիորեն չի մասնակցի Թադևոս Պողոսյանը»,-ասաց նա:
«Միջազգային ֆեդերացիան փոխել է մոտեցումը դահուկավազքի նկատմամբ` ասել է, թե փոխել է ուղեգիր տալու ձևերը: Այս տարի Օլիմպիական խաղերին մասնակցել է 148 տղամարդ և նույնքան էլ կին: Եվ այս պարագայում մենք ստացանք երկրորդ քվոտան աղջկա համար. Պեկինի խաղերին ցավալիորեն չի մասնակցի Թադևոս Պողոսյանը»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով` Օլիմպիական խաղերում հնարավորություն կստեղծվի նաև Հայաստանի ֆեդերացիայի և միջազգային այլ կառույցների համագործակցության համար:
«Պեկինում հանդիպում կունենամ միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, և կխոսենք մի շարք խնդիրներից՝ սկսած քվոտայի տրամադրման ընթացակարգից: Ես նրան պաշտոնապես կհրավիրեմ Հայաստան»,-շեշտեց Սարգսյանը: