Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջում:

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել շուրջ 2000 հուշարձան, ինչպես նաև «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները:

2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:

Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և ավելի շատ այցելվող հուշարձանները:

Հաշվետու ժամանակահատվածում գործել են 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:

Ակտիվ աշխատանքներ են տարվել նաև հուշարձանների հանրահոչակման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման ուղղությամբ: «Աշխատանքային տարվա ընթացքում համագործակցել ենք տարբեր ԶԼՄ-ների հետ, հանրությանը ներկայացնելու համար ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս ժամանակահատվածում տարբեր նյութեր, հոդվածներ և հարցազրույցներ են հրապարակվել տարբեր լրատվամիջոցներում: ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև հուշարձանները հանրահռչակելու համար հիմնականում գործել է «Artsakh monuments» «Ֆեյսբուքի» էջը, որը տարեսկզբին ուներ մոտ 3 000, իսկ այս պահի դրությամբ 7382 հետևորդ: Էջը բավական ակտիվ կապի մեջ էր նաև հետևորդների ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպել են պատմամշակութային ժառանգության թեմատիկայով մրցույթներ: «Artsakh monuments» ֆեյսբուքյան էջին զուգահեռ, նույն անվամբ էջեր ենք բացել «Թվիթերում», «Տելեգրամում» և «Յութուբում»: Աշխատանքներ են տարվել «Artsakh monuments» կայքէջի ստեղծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Շարունակվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ: Ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար դասախոսություններ են անցկացվել դպրոցներում՝ նվիրված տարբեր հուշարձանների, դրանց պահպանության կարևորությանը և խնդիրներին:

Հայերեն العربية Français Русский Türkçe

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին