Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

3 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ չի համարում մեկնաբանելու Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառների մասին Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Որոշումը կայացրել է նախագահը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Ես փորձել եմ հասկանալ՝ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ: Դրանից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումներն ավելի վաղ ևս հայտնի էին: «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր կամ էականորեն տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, իսկ հետո ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ կա անդրադարձ դրա դրդապատճառների մասին: «Ինքս այդ բացատրություններն ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա պետք է արվեն:

Անդրադառնալով «Հետք» լրատվամիջոցի հրապարակմանը այն մասին, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի, Փաշինյանը նշեց, որ ասուլիսից առաջ տեղեկացվել է դրա մասին, սակայն մանրամասն դեռևս չի ծանոթացել բովանդակությանը: Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հրապարակման մասին՝ հավելելով, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում